Thursday, February 07, 2013

Յովհաննէս Գրիգորեան


Այսօր, Փետրուար 7, 2013-ի  առաւօտեան, ծանր ու երկարատև հիւանդութիւնէ մը ետք մահացաւ բանաստեղծ, Հայաստանի գրողների միութեան քարտուղար Յովհաննէս Գրիգորեանը։ Ան ութը ժողովածուներու հեղինակն է, որոնցմէ վերջինը՝ 2010 -ին տպագրուած կը կոչուի  ՝«Երբեք չմեռնես - ահա թէ ինչ կասեմ քեզ»:

Յովհաննէս Գրիգորեանի բանաստեղծութիւններու անդրանիկ ժողովածուն տպագրուած է՝ 1979 թ. « Բոլորովին ուրիշ աշուն », ապա՝ « Անձրև մի տխուր առիթով » (1982 թ.), « Դանդաղ ժամեր » (1986 թ.), « Հրեշտակներ մանկութեան երկնքից » (1992թ.), « Երկու ջրհեղեղի արանքում » (1996 թ.), « Կէս ժամանակ » (2002 թ.), « Գիշերահաւասար » (2006թ.):

Յովհաննէս Գրիգորեանն ունի մանկական բանաստեղծութիւններու ժողովածուներ. «Քո առաջին բառերը» և « Ամենա, ամենա Սոնան »: Ան թարգմանութիւններ կատարած է իսպաներէնէ և ռուսերէնէ։

No comments: