Orange Book Prize Armenia, 2012 winners announced
Congratulations to Chouchanik Thamrazian, 2012 winner in poetry at the Orange Book Prize, Armenia for her poem, Magus Kings.
Շուշանիկ Թամրազյան
Ծնվել է Երևանում, 1978 թ.: Հաճախել է թիվ 170 դպրոցը: Առաջին բանաստեղծությունները, գրված 4-5 տարեկանում, լույս են տեսել «Ծիծեռնակ» ամսագրում: 1994 թ. ընդունվել է Պետական Համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսիական բաժին: 1997 թ. մեկնել է Ֆրանսիա` կրթությունը շարունակելու, գրվել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի Պոլ Վալերիի անվան համալսարանի գրականության դասընթացներին: Նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները՝ նվիրված ֆրանսիական ժամանակակից պոեզիայի մեծագույն հեղինակներից մեկի՝ Իվ Բոնֆուայի ստեղծագործությանը: 2000 թ. նրա թարգմանությամբ լույս են տեսել Իվ Բոնֆուայի «Անկարելին,» 2001-ին՝ «Արտ-Երկիր»-ն ու «Թափառող կյանք»-ը, 2007-ին «Հռոմ, 1630» արվեստաբանական մենագրությունը, և վերջապես 2012-ին լույս տեսան նույն հեղինակի «Գեղեցկությունը առաջին օրից», «Հայելու մի բեկորի մեջ», «Երկու տեսարան և ծանոթագրություններ» երկերը՝ հեղինակի հատուկ առաջաբանով: Ունի մի շարք այլ թարգմանություններ՝ Անրի Միշո. «Պլյում» (2007, Ակտուալ Արտ) , Ժան էշնոզ. «Ռավել» (2010, Ակտուալ Արտ), Անդրե Ժիդ. «Օսկար Ուայլդ» (1997, Աննա և Միքայել): Ունի սեփական 3 ժողովածու՝ «Ոսկեվանդակ» (2001), «Չկախարդվող» (2005), «Կարծրերկիր» (2010): Ունի տպագրության պատրաստ երկու նոր ժողովածու՝ «Ձկների լեզու»-ն և «Լեննական»-ը: 1997 թվականին արժանացել է Ֆրանսիայի Ազգային Ակադեմիայի (AMOPA) սահմանած ճարտասանության մրցույթի գլխավոր մրցանակին: 2005-2008 թթ. աշխատել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում՝ որպես ֆրանսիական ծրագրերի պատասխանատու: Անմիջապես ֆրանսերեն լեզվով գրված ստեղծագործությունները լույս են տեսել Ֆրանսիայում՝ մի շարք բանաստեղծական ամսագրերում (ARPA, Europe, Encres vives): Ունի նաև գրականագիտական հոդվածներ՝ տպագրված ֆրանսիական պարբերականներում (Les cahiers de l’Herne; Le procès de l’histoire au XX siècle): 2010 թ.-ից դասավանդում է Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանում՝ ֆրանսիական ժամանակակից գրականություն և ֆրանսերեն լեզու:
No comments:
Post a Comment