Յովհաննէս Ասպետ։ ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
27/03/1967
Ասա՛ ի՜նչ որ ուզում ես ասել,
Արա՛ ի՜նչ որ պարտում ես անել,
Գնա՛ ո՜ւր որ ցանկանում ես գնալ,
Սիրի՛ր ո՜ւմ որ հաճում ես սիրել,
Պատկանի՛ր նրան որ ձգտում ես.
Ատի՛ր ինձ որքա՜ն որ ուզում ես,
Բայց լավ գիտցիր,
Որ դու ոչ՛ մեկինն ես:
Յովհաննէս Ասպետ