Wednesday, January 02, 2019

Հասմիկ Սարգսյան: Վե՛ր կաց



Վե՛ր կաց,
Քո ոտքերում դեռ ուժ կա քայլելու
Դարերի համար.
Վե՛ր կաց,
Քո ձեռքերում դեռ կյանք կա
Շինելու համար.
Վե՛ր կաց,
Քո աչքերում դեռ բոց կա
Այրելու համար.
Վե՛ր կաց,
Քո մեջ դեռ խենթություն կա
Սիրելու համար,
Եվ կարոտ կա այնքան մեծ
Ապրելու համար,
Եվ հիշողություն՝ չմոռանալու,
Որ ժողովուրդը քո
Քեզ ոտքեր տվեց՝
Քայլելու,
Ձեռքեր՝ կառուցելու,
Սիրտը՝ սիրելու,
Եվ կյանք՝
հարատևելու համար:
Դեկտեմբեր, 1988
Source www.magaghat.am

Stand!
Your feet still have the strength
To tread for centuries.
Stand!
Your hands still have the life
To build.
Stand!
The fire is still in your eyes
To burn.
Stand!
You’re still mad enough
To love
And to yearn still
For life,
And to remember still–
To never forget
That your people
Gave you feet
To walk;
Hands
To build;
A heart
To love;
And life
To live on…

Hasmik Sargsyan, Dec. 1988
Translated by Rupen Janbazian

No comments: