Sunday, October 21, 2007

Պարոյր Սեւակ: ԲԱՐԵՒ

-Բա՛րեւ,-
Մէկ հատիկ այս բառն եմ ասում՝ Կնքուած անձնագիր ցոյց տալու նման, Կենսագրութիւն ցոյց տալու նման, Կամ հարցաթերթիկ լրացնելու պէս:
Եւ կ'ուզենայի՛,
Շա՜տ կ'ուզենայի,
Որ այս բառն իրօք դառնար անձնագիր Աշխարհու՛մ համայն,
Ամէնքի՛ համար:
Եւ կ'ուզենայի՛,
Շատ կ'ուզենայի,
Որ նմանապէս այս բառը լինէր
Նոր եւ իրական մի«Բացուի՛ր Սեզամ»:

-Բա՛րեւ,-
Ասէիր գնացքին,
Նաւին
Կամ օդանաւին,
Ու ներս մտնէիր.
«Բարեւ»,ըդ իբրեւ տոմսակ ընդունէր:
-Բա՛րեւ,-
Ասէիր կնոջն անծանօթ,
Ու նա քեզ սիրէր հենց նո՛յն վայրկեանին Կամ ներումնահայց ժպիտով ասէր,
Թէ բարեւել են քեզանից առաջ:

22
Համադրաբար
-Բա՛րեւ,-
Ասէիր, եւ պարզ երկինքը
Իսկո՛յն անձրեւէր, եթէ պէտք է դա:

-Բա՛րեւ,-
Ասէիր լռակեաց հողին,
Եւ նա ծլարկէր ու հասկաւորուէր:

-Բա՛րեւ,-
Ասէիր մահին էլ անգամ,
Եւ նա հասկանար, որ քեզ մօտ գալով՝ Ինքը շտապե՛լ,
Շա՜տ է շտապել...

-Բա՛րեւ-ը դառնար իրական ու նոր մի...«Բացուի՛ր Սեզամ»: Եւ այն ժամանակ եթէ արջին էլ ասէիր
-Բա՛րեւ,-
Նա էլ մի գուցէ հենց նոյն վայրկեանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար
Եւ մի այնպիսի ՛կարգին խաղալիք,
Որ ո՛չ լարւում է,ո՛չ էլ հասարակ բանից փչանում: Այսպէս էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար, Կոկորդիլոսը դառնար խաղալիքների պահարան, Կախարան դառնար եղջերուն վայրի,

Եւ փոթորիկը՝ բեմի պարախումբ, Մարդն էլ՝ Մա՜րդ իրօք... Անկարելի բան աշխարհում չկա՜յ, Եթէ աշխարհում իշխում է բարին, Որ մեր բերանում դարձել է
-Բա՛րեւ.
23

Ուրեմն՝ անձնագիր ցոյց տալու նման, Կենսագրութիւն պատմելու նման Կամ հարցաթերթիկ լրացնելու պէս՝
-Բա՛րեւ,-
Քեզ Ու Ձե՛զ,
Ծանօ՜թ-անծանօ՜թ իմ սիրելիներ: Թո՛ղ անկարելին դառնայ կարելի Աշխարհում համայն,
Ամէնքի՛ս համար,
Դառնայ կարելի վաղն ու հենց հիմա, Դառնայ կարելի մէ՛կ բառով

-Բա՜րեւ...


Պարոյր Սեւակ 

3 comments:

Lola Koundakjian said...

Ազատ Կարծիք

Պարույր Սևակի □ԲԱՐԵՎ□ լավ բանաստեղծության մեջ, ավաղ, ստրկատիրոջական որպիսի~ ժամանակավրեպ ու հիմար մտապատկեր է.
... □ -Բարև՛,-
Ասեիր կնոջն անծանոթ,
Ու նա քեզ սիրեր հենց նու՛յն վայրկյանին:
Կամ ներումնահայաց ժպիտով ասեր,
Թե բարևե՜լ են քեզանից առաջ:□ ...
Կարծես թե կինը դրված ապրանք է, որ ցանկացած գնորդ կարող է տեր դառնալ նրան։ Գուցե այդ չի եղել նրա միտքը, բայց գրվածը ա՛յդ է մտապատկերում։

Գրիշ Դավթյան
2007-10-21

gurgen said...

Մեկ այլ ազատ կարծիք

Համաձայն չեմ, գուցե 3րդ բարեվից հետո առանց հեռու գնալու, այսօր էլ, հնարավոր կլինի հասնել այդ ցանկալի "բարևին", կամ էլ դեմ առնել "Արդեն բաևել են"-ին :) Ոնց ասում են` "բարևողիցա":

Ինչու՟ խոսք չգնաց կոկորդիլոսին պահարան սարքելուց, առողջ եղջերուին` կախարան: Կանաչները Սևակ չե՟ն կարդում:

Լավ կլիներ, որ մարդիկ լինեին այնքան զգայուն ու խորաթափանց, որ միայն բարև տաիր ու քեզ հասկանաին ինչու ես եկել ու ինչ ես ուզում: Մտածում էի, ինչի Սևակը տողեր չի ավելացրել, որ երբ կնոջը բարևեիր հնչեր պատասխան, կորիր անամոթ... կամ ել "գնացինք իմ անամոթ" :) հետո հասկանում եմ, որ եթե բանը հասներ դրան, նման մտքերը գուցե արդեն խորթ լինեն մարդկությանը

Գուրգեն

Կարեն Անտաշյան said...

Ամեն դեպքում Բարևն առաջին բառն է, որ օտարերկրացիներն ուզում են սովորել Հայաստանում:
- How to say hello in Armenian?
- Barev! Барев! Բարև :)