Friday, November 21, 2008

Վահան Տէրեան: ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եւ հնչում է, որպէս աղօթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եւ խոցում է — այրում.
Արդեօք բոցէ վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նայիրի.-
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի ...


Վահան Տէրեան (1885-1920)

8 comments:

Unknown said...

♥Շատ լավնա հուզիչ♡

Unknown said...

Իմ դուրը շատ եկավ❤

Unknown said...

Իմ սիրած բանաստեղծություններից մեկնա շատ լավնա

Unknown said...

Իմ սիրած բանաստեղծություններից մեկնա շատ լավնա

Unknown said...

Շատ լավնա

Unknown said...

Shat lavna

Unknown said...

Հիասքանչ բանաստեղծություն է

Unknown said...

Lavna Teryani bolor gracner@