ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ : ԳԻՐՔ ԻՄ, ԴՈՒ ԹՌՉԻՐ
Գիրք իմ դու թռչիր աշխարհից - աշխարհ,
Որտեղ հայ մարդ կա մոլոր, գլխիկոր
Դու փարոս դարձիր, լույսդ արձակիր .
Հույսի շող նրանց սրտերում վառիր
Լույս տուր ճամփեքին, որ չմոլորվեն,
Բռնեն հայրենի տունդարձի ճամփան,
Որ հայոց հողում ծլեն ու ծաղկեն
Արմատներ գցեն, ամուր ամրանան
Թռչի´ր դու իմ գիրք աշխարհին պատմիր
Sեր-Զորում հանգչող հայերի մասին.
Ցեղասպան թուրքի դիմակը բացիր,
Որ լա՜վ ճանաչեն այդ բարբարոսին.
Գիրք իմ կոտրի´ր շղթաներն ամեն,
Հալեցրու մարդկանց սրտերը սառած
Խորը թմբիրից արթնանան, ելնեն
Այրերն աշխարհի խղճները մեռած...
20.02.2005թ
No comments:
Post a Comment