Wednesday, January 14, 2009

Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեան։ Ո՞վ ես դու…

Ո՞վ ես դու, որ ունես գուրգուրանք,
Ո՞վ ես դու, որ գիտես օրօրել։
Թէ դու կաս, դու միայն սփոփանք,
Սէր-յոյզեր ինձ կարող ես բերել։

Դու կ՛գաս, դու կ՛ասես ինձ նանիկ,
որ անուշ ու մեղմուշ մրափեմ,
Մոռացուեմ երազով երջանիկ,
Չխոկամ, չյիշեմ, չարտասուեմ։


Բանաստեղծութիւններ, Պէյրութ : տպ. Համազգային, 1969.

No comments: