Ոստանիկ: Ելքը
Չկա՛յ ոչինչ օտար
Աշխարհում այս հին,
Ո՜ւր ել լինես, պայծառ,
Ժպտա՛ ամէնքին.-
Ուղիներում անծիր,
Սրտաբա՛ց, հրկէզ,
Հանդիպողին գրկի՛ր
Հարազատի պէս։
Եւ ուր մի հո՛ւր շողայ,
Մօտիկ՝ թէ հեռուն,
Կարծիր քո լո՛յսն է դա,
Դո՜ւ ես վառել կեանքում.
Պալատներում՝ թէ մի
Խրճիթում աժան,
Մէ՜կ է, ժպտա, անցի՛,
ԱՆՑՈ՛ՐԴ բարեկամ…
ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (Ժողովածու), Ա. Հատոր, Արտասահմանի Գրողներ, ՀԱՅ ԳՐԱԳԷՏՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ Մատենաշար 11, Փարիզ 1939.
No comments:
Post a Comment