Monday, June 03, 2013

ԳԷՈՐԳ ԷՄԻՆ: Պատուհանիս Տակ


Պատուհանիս տակ անձրեւ է մաղւում,
Իսկ ես չե՜մ յուզւում անձրեւից արդէն.

Ծիածաննե՛ր են դէմից ծիծաղում,
Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդէն.

Շուտով գուցէ եւ արե՛ւը ծագի,
Բայց ես դրանից չե՜մ ուրախանում.

Լի՞  օր է այսօր, տօ՞ն, թէ՞ կիրակի`
Մէ՜կ է ինձ համար, ես չեմ իմանում.

Ո՞ւմ համար եմ ես այս երգը… հինում,
Կա՞յ մէկը, որին նա պէ՛տք է գալու…

Մեր տան առաջ ճամբա՛յ են շինում,
Իսկ ես… տեղ չունե՜մ արդէն գնալու:

No comments: