Sunday, November 03, 2013

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ: ՍՈՆԵՏ ԱՌԱՋԻՆ

«Դոֆինը նա[յ]իրական»

11. VII. 1936. «Բ-եր»

Նա պառկած էր նախկին սեղանատան միգում
Հին սեղանի վրայ երկայնքն ի վար դրած
Իր դագաղում դեղին,- եւ ճակատին նրա
Քստըմնելի՝ հանգչում էր ծաղիկների մի կոյտ։

Մագաղաթի նման ողորկ, ապակեգոյն՝
Կարծես մաքրել էր մի անագորոյն կրակ՝
Պսպղում էր դէմքի ալաμաստրը բարակ,-
Եւ ո՛չ մի խոհ դէմքին, իμրեւ պատգամ ոգու։-

Ո՛չ մի խորհուրդ, աւա՜ղ, կամ մտորում չնչին.
Բիլ ապակուց ձուլած բարակ մատներն անգամ՝
Անկամ՝ կառչել էին մոռացութեան տենչին։

Մի՞թէ «դոֆի՞նն» էր այդ,- վերջին նայիրական
Արքայա՞զնը՝ ննջած դափնիների ներքոյ-
Արնաշաղախ՝ քաղած իր սեփական ձեռքով...

29.VII. 1936

No comments: