ՎԱՀԱԳՆ ԴԱՒԹԵԱՆ: ՁՄԵՌՆԱՅԻՆ
Ձիւնն է իջնում դրսում: Եւ ինչքան լա՜ւ է այս
Գիշերի մէջ ննջել ու անրջել,
Խորհիլ, որ կեանքը կայ, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կայ պահուած հողի մէջ ջերմ:
Խորհիլ, որ մենք անցանք տառապանքի ուղին
Եւ խլեցինք բախտն այս մեր իսկ ձեռքով
Որ այդ ձիւնն է իջնում մեր խաղաղուած հողին,
Ու լոյսերն են թարթում քաղցր ու գոհ:
Որ դու իջնող ձիւնի լոյս երազը հագած
Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ,
Ներշնչանքի նման սպասուած, եւ սակայն
Ներշնչանքի նման անակնկալ:
Որ կարող ենք քեզ հետ գիշերուայ մէջ շրջել
Այս ձիւնի տակ մաքուր, անապական,
Պատմել իրար սիրոյ հեքիաթը մեր շքեղ,
Եւ անրջել մեր բախտն ու ապագան:
Որ կարող է քո սեւ թարթիչներին իջած
Ձիւնափոշին հալուել իմ տաք շնչից,
Որ կարող ես դու ինձ գիշերի մէջ ժպտալ
Սիրոյ մաքուր, մաքուր, արտասուքի միջից…
… Ձիւնն է իջնում դրսում: Եւ ինչքան լաւ է այս
Գիշերի մէջ նստել ու անրջել,
Խորհիլ որ կեանքը կայ, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կայ պահուած հողի մէջ ջերմ…:
Խորհիլ, որ կեանքը կայ, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կայ պահուած հողի մէջ ջերմ:
Խորհիլ, որ մենք անցանք տառապանքի ուղին
Եւ խլեցինք բախտն այս մեր իսկ ձեռքով
Որ այդ ձիւնն է իջնում մեր խաղաղուած հողին,
Ու լոյսերն են թարթում քաղցր ու գոհ:
Որ դու իջնող ձիւնի լոյս երազը հագած
Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ,
Ներշնչանքի նման սպասուած, եւ սակայն
Ներշնչանքի նման անակնկալ:
Որ կարող ենք քեզ հետ գիշերուայ մէջ շրջել
Այս ձիւնի տակ մաքուր, անապական,
Պատմել իրար սիրոյ հեքիաթը մեր շքեղ,
Եւ անրջել մեր բախտն ու ապագան:
Որ կարող է քո սեւ թարթիչներին իջած
Ձիւնափոշին հալուել իմ տաք շնչից,
Որ կարող ես դու ինձ գիշերի մէջ ժպտալ
Սիրոյ մաքուր, մաքուր, արտասուքի միջից…
… Ձիւնն է իջնում դրսում: Եւ ինչքան լաւ է այս
Գիշերի մէջ նստել ու անրջել,
Խորհիլ որ կեանքը կայ, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կայ պահուած հողի մէջ ջերմ…:
No comments:
Post a Comment