ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ: ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ
(Իբրեւ տապանագիր)
Չե՞ն սահմանել սակայն - «Մահուամբ զմահ կոխեալ»-
Նոխազային պատգամն ՅաղթանակիՆ
այիրական պետե՛րը վաղվաղակի,
Որոնց ոգին տոկուն էր, որպէս պողպատ։
Յաղթանակի կանաչ դափնիները թողած
Հերոսներին զուարթ ժամանակի.-
Կոփելո՛ւ են ելել նայիրական ոգին,
Որ չըկոտրի ահից, - եւ ոչ՝ մահից՝ դողայ։
Հազարամեայ այդ նո՛յն խորհուրդը չէ՜ր արդեօք,
Որ քեզ հրեց անդունդը օրհասական,-
Օ, Աղասի, դոֆի՛ն մեր հերոսական...
Նո՛յնն է, սակայն սերունդը։ - Տե՛ս՝ վայրագ ու խանդով
Նախարարները նո՛յն նա[յ]իրական զարմի-
ա՛հդ են տօնում - հագած յաղթանակի՜ կարմիր...
4.XII. 1936
Երեւան
No comments:
Post a Comment