Tuesday, February 16, 2016

Յովհաննէս Ասպետ։ՁԻՒՆԱՊԱՏՈՒՄ

Գիշերին մէջ ձիւնը իջեր է,
Համատարած դաշտաստանին վրան,
Ձիւնեղէն պատկերներ գծեր է,
Օ՜, սպիտակ առաւօտը ձմրան:

Ո՜հ, պատուհանս ալ ծածկեր է,
Իր ձիւնեղէն զարդարանքներով,
Եւ ինչ գեղեցկութեամբ հմայեր է,
Իմ պարտէզը ձիւնէ ծաղիկներով:

Կապոյտ երկինքին վրայ մեղմամաց
Արեւը՝ ոսկէ շողեր կ՛արձակէ,
Ու ոգեւորում մը աննախընթաց,
Ձիւնապատ սրտէս ներս կը խուժէ:

Օ՜, սպիտակ առաւօտը ձմրան,
Կը ծածկէ ահըն մռայլ հոգսերուս,
Ու իր հետ կը բերէ տօնական
Խայտանքն ոսկէյոյս տենչանքներուս:


                                                                                                

No comments: