Վեհանուշ Թեքեան: ՀՕՐՍ ԱԹՈՌԸ
Նարինջի գանգուր կեղևներ կախու էր են պատուհանի ձողէն
խոհանոցին՝ ու մայրս քարիևղէ օճախը կը վառէ
Կավէ ամանին մէջ մածունը տաք է դեռ
Երկար աստիճանը բերանը դրեր է մարանին՝ ուրկէ ուրուրականներ
կը ճախրեն անծայրածիր ամայի տան մէջ
ժատերնը փլած են քաղաքին ուր կէ արծիվները հեռացան
փեղկերը փետտուեցան հալեցան մայրիի ծառերը
և հիշատակի բհրչվանքը վիրավոր թռչունի պէս
հողէ հող կը թափառի
Հիմա ամէնքս միասին կը քալենք հասկացանք որ երկինքը շատ մեծ է
կը քալենք մեր ձեռքերուն մէջ արիվնամած արմատներ բռնած
թենք գիտեր դեռ քանի հարիվր արև պիտի մարի
մանի՝ միլյոն դիակներ և գերեզմաներու լոյսեր թողուցինք մինչև որ հոս հասանք
ըրոշեցինք ալ արցունքներ չցանել
կեղ տալ փուշերուն որոնք պէտք է բացուին
խօսիլ մեծ վէրքերու մասին որոնք փոքրիկ երկնքին դէմ կը կռույին
Այստեղ արև կայրէ տխրությունս որովհետև չհասկնար անոր տաքությունը
տաքությունը՝ երբ կը դիտեմ հօրս կլոր աթոռը
բազկաթոռը գոց սրճագոյն խսիրով հիւսուած բազմոցով
ուր հայրս իր կարճ սրունքներով և ծովի չափ լայն ճակատով
ձմրան գիշերներուն կը կարդար դժուար կեանքերու մասին
անմահութեան մասին
կը կարդար զանազան լեզուներով որպեսզի չմոռնայ-ինչը-
Նստեր է աթոռին վրայ իր սիրած կարմիր շոռթով
թոռնիկները կը վազեն իրեն
կը բանյ ափերը ուր այբուբենը կրակով փորագրուած է
-Հա’յր կուզէիր հոս գալ կըսեմ
իր աստղափշյուր նայուացքը կ’ընդարձակուի պատուհանէն
Եւ իր յիշատակը սիրտս կուտէ հին քուրմի մը ափին մէջէն։
Copyright Vehanoush Tekian
No comments:
Post a Comment