Մարո Մարգարյան: [Լուսամփոփը հանկարծ շոշաց]
Լուսամփոփը հանկարծ շոշաց
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի:
Դու ինչու՞ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչու՞ ես այդպես անհուն
Ու անեզերք:
Մարո Մարգարյան 1957
«Լիրիկա» գրքէն, (Խոսք սիրո մասին բաժինէն)
No comments:
Post a Comment