Friday, February 29, 2008

Շահպան։ Վարդերը



Վարդերը կարմիր
շրթներուդ նման
համբոյրի կարօտ

(համբոյրի կարօտ շրթներուդ նման կարմիր վարդերը)

Զորս ինծի տուիր
եւ որ թօշնեցան
այս իսկ առաւօտ

Դարձան զիս տանջող սրտեր ամբասիր...

Գիտեմ որ ինծի սրտիդ տեղ տուիր
Վարդերը կարմիր...


Շահպան


Խորանարդ, Պէյրութ, 2006

No comments: