Saturday, September 05, 2009

Անահիտ Սարգիսեան: Որտեղացի

ա

Ե՛ս սփիւռքահայ
իսկ դո՛ւն
հայաստանցի
կը հարցնես ինծի.
- Ո՞ր տեղացի.

Դո՛ւն հայաստանցի
իսկ ե՛ս
քիչ մը հալէպցի ¢ քէսապցի,
քիչ մը այնթապցի ¢ պէյրութցի,
քիչ մը,
քիչ մը,
¢ տակաւին
եգիպտացի ¢ ֆրանսացի:

բ

Ե՛ս սփիւռքահայ
իսկ դո՛ւն
հայաստանցի
կը հարցնես ինծի.
- Ո՞րտեղն է նախընտրելի.
այստե՞ղ,
այնտե՞ղ,
թէ՞ այդտեղ:
Ե՛ս
ինքզինքս հռչակած իշխանուհի
առա՛նց թագի
առա՛նց գահի
որ
փոխանակ բերդի մը մէջ ապրի
երազ բերդ շալկած
անվե՛րջ կը թափառի
այդտե՛ղ,
այնտե՛ղ,
¢ այստե՛ղ:

գ

Դո՛ւն հայաստանցի:
իսկ ե՛ս կիլիկեցի,
դուն տեղացի
իսկ ես
անտեղ
թափառական
մի ոմն
իշխանուհի:



This poem has previously appeared in Bnagir Number 8.

No comments: