Լիլիա։ [Մենք այս ափում սպասեցինք]
Մենք այս ափում սպասեցինք,
Թե այն ափը սեր է տալու,
Մենք այս ափում զու՜ր հուսացինք,
Թե այն ափում ենք ապրելու։
Մենք այս ափում՝ երազի մեջ,
Կյանքը դեմի ափով անցավ…
Զուր է՝ երկու ափն էլ խաբող,
Կյանքն իր համար ծափով անցավ։
Լիլիա, Անունս սեր է, Երեվան, 2003
No comments:
Post a Comment