Wednesday, September 09, 2009

Անահիտ Հայրապետյան: [Վերցրի բահն ու փողոց դուրս եկա]

Վերցրի բահն ու փողոց դուրս եկա,
Ամենքին հետաքրքրեց` ի՛նչ եմ անելու,
Սկսեցի փորել,
Հետո,
Չգիտես որտեղ ծնունդ առած մի ծառ տնկեցի,
Ջրեցի,
Սկսեցի խոսել հետը,
Հարեւանն ասաց`
Հերի՛ք է,
Անցի՛ր տուն,
Ես խեթ-խեթ նայեցի…
Առավոտյան արթնացա ծանր գլխով,
Սուրճը չօգնեց,
Չէի հիշում ոչինչ,
Երբ դուրս եկա,
Աչքովս ընկան բարալիկ մի ծառ
Ու ախտորոշող հայացքներ,
Ասացին տարօրինակ է...

No comments: