ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ: [Զորս քայլ վեր…]
Զորս քայլ վեր… սահման է։
Զորս քայլ վեր… սահման։
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
նորածնի բարուր է իսկական…
նորածնի բարուրը գրկել եմ,
Աստված իմ, մոլորվել, կանգնել եմ.
ասա ինձ, ի՞նչ անեմ, ու՞ր գնամ -
Զորս քայլ վեր՝ ավեր է ու մահ է,
Զորս քայլ վար՝ ավար ու թալան…
Հովհաննես Գրիգորյան (1945- )
XX Դարի Հայ Պոէզիա, կացմեց Զավն Ավետիսյանը, ՀԳՄ Հրատ. (2005)
No comments:
Post a Comment