Wednesday, April 28, 2010

Յովհաննէս Ասպետ Ասատուրեան: ԼՈՒՍՆՈՏ ԵՐԵԿՈՆ

Պայծառ լուսնոտ երեկոյեան,
Սեւերած ծովին վրայ դողահար,
Նաւակը՝ մեր հովուերգութեան,
Անրջա՜յին հեշտութեամբ կը ծփար:

Մինչ նա սիրոյ քնարը ձեռքերին,
Յար կը վառեր բոցն անմար,
Քա՜նի փափուկ իրիկուան մէջ հեշտին,
Սիրաջերմ փայփայանք մը կար ...

1973


This volume has appeared in "Սիրոյ Քնար" by Յովհաննէս Ասպետ Ասատուրեան [Jean Assadour], Published in Istanbul, 2006.

No comments: