Tuesday, April 20, 2010

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ: ՄԵՆԵՐԳ


Որովհետեւ ինձ խոսեցան
Մեռնող վարդերն։ Օ՜հ, ահավոր
Աչքեր լացին իրենց աղվոր
Դեղնած թերթե՜րը ցիրուցան։

Ու լեռներեն հեւիհեւ վար
Վազող հովերը շոգերուն,
Ինձ պատմեցին բարձունքներուն
Խո՜ւլ վետվետումը հոգեվար։

Երկնից կամարը դիտեցի
Անհո՜ւն պարապն էր Անէին.
Գիսավորները կերթային
Արցունքներու նըման լացի։

Ու բարեկամ, ու անհամար
Մահեր՝ կմախք գարշապարով
Հոգվույս վըրա պար դառնալով՝
Կերգեին ինձ. «Մեռիր, հիմա՜ր…»։



ԱՆՏԻՊ ԵՋԵՐ «Նաիրի» 1995, Էջ 9

No comments: