Tuesday, October 28, 2014

Յովհաննէս Ասպետ։ ՎԵՐԱԴԱՐՁ

Ատենօք մենք սիրում էինք իրար,
Մեր տան դռան շեմին ուրախ նստեր,
Ամռան երեկոյեան դէմ հողմավար,
Մենք փոխանակում էինք սիրոյ տաղեր:

Այն հին օրերը անցան ու գնացին,
Ու մենք հեռացանք սիրապարտ իրար.
Յուզում ու կարոտ շուտով պատեցին,
Դու վերապահ ես երկրում օտար:

Տարիներ սրտաճմլիկ ու ցաւագին,
Մնացի մութ կողմը ստուերներիդ.
Եւ սակայն լոյսի ցոլքեր ետ բերին,
Հեռաւոր արձականքը քո կանչերիդ:

Այսօր խոկուն անցնում էի ձեր ճամբով,
Սրտում հիշում էի քո յորդորած,
Վաղեմի սիրոյ խօսքերը՝ յուզմունքով,
Երբ տեսայ ձեր տան դուռը տոգորուած՝

Հարսանեկան ծաղկապսակներով . . . :


14/07/1966 Ռումելի Հիսար-Պոլիս
«Սիրոյ Քնար » գրքէն

No comments: