Monday, December 31, 2018

Quotes for the month of December 2018



«Սփիւռքի առաջին տասնամեակներուն Լեզուն մեր կարօտն էր, յետոյ դարձաւ մեր վահանը, եւ հուսկ ապա՝ մեր գիտակցութիւնը»։


Վեհանոյշ Թեքեան

ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆ: ԵՒ ԲՈԼՈՐ ԱՆՈՆՑ



Եւ բոլոր անոնց համար
          որ կ՚աշխատին այս գիշեր
Անոնց
          որ պահ մը իսկ չեն զգար թէ կաղանդ է
Անոնց համար
          որ կաղանդ չունին
Անոնց
          որոնց համար կաղանդ չէ այս գիշեր

Բաժակս բոլոր անոնց գալիք կաղանդներուն
          ձիւնի նման հալող երազներուն համար կը բարձրացնեմ
Բաժակս բոլոր անոնց հուժկու մկաններուն
          հզօր ուղեղներուն կենաց կը պարպեմ
Բայց
          բայց բաժակս
                  հեծկլտուքի
                            հեծկլտուքի մը նման
                                      փշուր-փշուր
                                                 կը փշրուի


31.12.1975


Tuesday, December 25, 2018

Սայաթ-Նովա։ Թամամ աշխարհ պըտուտ էկա

Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի,
Չըտեսայ քու դիդարի պէս` դուն դիփունէն բաշ, նազա՛նի,
Թէ խամ հագնիս, թէ զար հագնիս, կու շինիս ղո՛ւմաշ, նազա՛նի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է` վա~շ, վա~շ, նազա՛նի:

Դուն պատուական ջավահիր իս, է՛րնէկ քու առնողին ըլի,
Ով կու գըթնէ, ա՛խ չի քաշի, վա~յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մէկ էլ էր բերի քիզի պէս նաղաշ, նազա՛նի:

Դուն էն գըլխէն ջուհարդար իս, վըրէդ զարնըշան է քաշած,
Դաստամազիդ թիլի մէջըն մէ շադա մարջան է քաշած,
Աչքիրըդ` օսկէ փիալա, չարխէմէն փընջան է քաշած,
Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազա՛նի:

Էրեսըդ, փարսէվար ասիմ, նըման է շամշ ու ղամարին.
Բարակ մէջքիդ թիրման շալըն նըման է օսկէ քամարին,
Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղաշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազա՛նի:

Յիս էն Սայաթ-Նովասին չիմ, վուր աւզի վըրայ հիմանամ.
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, սըրտէդ մէ խաբար իմանամ.
Դուն` կըրակ, հագածըդ` կըրակ, վո՞ւր մէ կըրակին դիմանամ.
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:

Monday, December 24, 2018

ԼՕԼԱ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ: Whiskey Bar

Քառասուներորդ փողոցի
վրայ թափառական,

ձմրան առաջին
գիշերները.

մութ է փողոցը
ու մութ են

շարք մը
գինետուները։

Երբ դուռ մը բացուի,
մեղեդիները կը փախչին

կարծես խցանահանէ
մ’արձակուած։

Ներսը մարդիկ նստած,
փոքր ու հեռու կ’երեւին

գինետան կարմիր
լոյսին տակ։

Ուր խաւա՛ր է
բառերը կը ճչա՜ն

կարծես տիրելու
անհրաժեշտութեամբ։

Ինչո՞ւ կը փնտռեմ այս մութ
ու ամայի վայրերը. գուցէ

յուշերը այդ գիշերներուն երբ
փոքր տարիքիս, հօրս հետ

հոն ապահով կը զգայի,
շիշ մը գոգա-գոլա

քիմքս կախարդող
ու ականջներս

մինչեւ ուշ ֆլիբըրի
ձայներով դիւթուած։

Հոն ուր գնչու մը
ժպիտով մը վարդեր

կը հրամցնէր սիրահարներուն
իսկ ուրիշ մը՝ նկարահան

Polaroid պատկեր մը
կը փորձէր ծախել։

Քառասուներորդ փողոցի
վրայ թափառական,

ձմրան առաջին
գիշերները.

մութ է փողոցը
ու մութ են

կարգ մը
յիշատակները։

Նիւ Եորք

Sunday, December 23, 2018

Peter Balakian and Susan Barba reading in Cambridge MA, January 25, 2019

A Night of Celebration and Support, Featuring Poets Peter Balakian and Susan Barba," at the Sheraton Commander, January 25, 2019, at 7pm. Tickets will include appetizers and there will be a cash bar. Purchase your tickets now! https://conta.cc/2ECCntn Can't attend? Consider making a donation: http://www.grolierpoetrybookshop.org/Donations.html





Peter Balakian & Susan Barba Poetry Event
Friday, January 25, 2019⋅7:00 – 9:30pm

16 Garden St, Cambridge, MA 02138, USA


Organizer: Grolier Poetry Bookshop