Artsvi Bakhchinyan: Yerevan/ԵՐԵՎԱՆ
Click to hear the audio clip Yerevan/ԵՐԵՎԱՆ read by the author.
Բարի,
քարի,
դիմաց սարի,
քաղաքը այս`
անմարմին գլուխ,
մեր մայրագյուղ:
Փոշոտ,
փշոտ
ու փիփիշոտ,
քաղաքը այս`
տուֆի մեծ կույտ,
տուֆե ձանձրույթ:
Թքով կպցրած,
դզած-փչած,
քաղաքը այս`
շեն ու ավեր,
եւ լույս, եւ ստվեր:
Եվ հուսահատ ու հուսավառ,
թե սիրելի, թե ատելի,
քաղաքը այս`
վանող անվերջ...
ձգող անվերջ...
Copyright 1994 by Artsvi Bakhchinyan
This poem has previously appeared in Bnagir Journal, number 7, published in Yerevan.
1 comment:
Որքան հատկանշական է նկարագիրը.
վանող անվերջ...
ձգող անվերջ...
Լավ էր:
Post a Comment