Էդուարդ Հախւերդեան։ Աղօթք
Հայր մեր, որ չգիտեմ որտեղ ես
Եւ ի՞նչ ես անում հիմա,
Ի սէր քո սիրոյ
Եւ վասն
Ինքդ՝ քո հանդէմ արժանապատւութեան
Մի քիչ մարդկային
Ու մարդավայել կեանք պարգեւիր մեզ,
Թող մի քիչ ապրենք,
Իսք երբ որ մեռնենք
Մեր հէգ մարմնի
Ու լոյս հոգու հետ
Ինչ կ՛ուզես արա։
Արտաքսման օրից ոչինչ չփոխւեց,
Ոչինչ չփոխւեց
Եւ խաչելութեամբ
Քո խոնարհ որդու,
Ախր հերիք է,
Բաւ է փորձարկես
Ու փորձանքների դուռը մեզ մղես.
Այսքան ժամանակ միասին եղել
Ու միշտ միասին կլինենք էլի,
Էլ ի՞նչ ես ուզում…
Եթէ կարող ես
Դու մեզ պարգեւիր
Խաղաղ ապրելու, խաղաղ մեռնելու
Մարդավայել ձեւ,
Ու թէ կարող ես
Զլոյս հանապազորդ տուր մեզ այսօր եւ միշտ,
Զհաց հանապազորդ տուր մեզ այսօր եւ միշտ,
Զջուր հանապազորդ տուր մեզ այսօր եւ միշտ,
Իսկ մնացեալը…
Մնացեալը մի կերպ կը գտնենք։
Գիտենք, լաւ գիտենք
Քոնն է երկիրն. ամէն,
Քոնն է երկինքն. ամէն,
Քոնն է արքայութիւնն. ամէն,
Քոնն է զօրութիւնն. ամէն,
Քոնն է փառքն. ամէն,
Քոնն է ամենն, ամենն, ամենն,
Յաւիտեանս յաւիտենից. ամէն։
Էդուարդ Հախւերդեան
No comments:
Post a Comment