Saturday, February 21, 2009

ԺԱՆԵՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ: Սիրո օրվան

–Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Ո՛չ բքին, ո՛չ ցրտին, ո՛չ մթին
Ինչ աղետ էլ, թեկուզ պատահի,
Ո՛չ սիրուց, ո՛չ մեղքից, ո՛չ չարած
խոստումից ամոթի,
–Մի՛ թողեք , որ կինն արտասվի։

Ինչքան էլ խոր ձեր սիրտը խոցվի
Նրա խոսքերից անմտած.
Ձեզ խնդրում եմ , մի բան հասկացե՛ք,
Որ ասվել մտքից՝ գերհոգնած;
Ներե՛ք, հաշտվե՛ք , դիմացե՛ք
–Մի՛ թողեք , որ կինն արտասվի։

Հանե՛ք թշնամանքն ու քենը,
Կրճատե՛ք լռության սահմանները,
Մի՛ բեռնեք նրա նուրբ ուսերը
Մեղքի ձեր մասով կորացած։
–Մ՛ի թողեք, որ կինն արտասվի։

Ու ինչքան էլ թեկուզ դուք հոգնենք
Կյանքի ձեր բաժին օվկիանում,
–Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Թաքցնելով ձեր մեղքն իր հոգում։

Այդ դեպքում կդառնա մի պարգև
Ձեզ համար այն կինն, որին
Սիրել եք, ներել, դիմացել
Ձեր կյանքի փոթորկած ժամին։
Կդառնաք դուք այնժամ այն հպարտ
Տղամարդն ու միակ սիրելին,
Որ պահել է անլաց ու անցավ
Կնոջն անպարտ իր կողքին։
Կնայեք դուք ուղիղ ձեր կնոջ
Սիրուց ժպտացող աչքերին։




Որ կյանքում դուք հպարտ միշտ քայլեք
Ու լինեք դրան արժանի
Մի՛ թողեք, որ կինն արտասվի
Ամենուր, հավիտյան ու երբեք։

No comments: