Նահապետ Քուչակ: [Քու ծոցդ է ճերմակ տաճար]
56.
Քու ծոցդ է ճերմակ տաճար,
քո ծըծերդ է կանթեղ ի վառ.
Երթամ ես ժամկոչ ըլլամ,
գամ լինեմ տաճարիդ լուսարար:
- Գնա՛, ծօ տըղայ տըխմար,
չի վայելես տաճարիս լուսարար:
Երթաս դու խաղով լինաս,
ու թողուս տաճարս ի խավար:
No comments:
Post a Comment