Վահագն Դաւթեան։ Առաջին իմ երգ
Առաջին իմ երգ, կորել ես, չկաս,
Ու չեմ էլ յիշում՝ ինչ ես դու եղել՝
Տխուր ուռենի ՞ -- ջրերին կքած,
Թէ՞ հովի շնչից զնգացող եղէգ։
Գուցէ թիթեռ ես եղել տերեւի,
Երկնքին յղուած անմեղ մի հարցում…
Չէ՛, ծաղկաթերթ ես եղել երեւի,
Ծաղկաթերթ մի բիլ ու վրան՝ արցունք…
Վահագն Դաւթեան, Բանաստեղծութիւններ, 1992
No comments:
Post a Comment