Վահագն Դաւթեան։ Կղզին
Մի փոքրիկ, փոքրիկ կղզի կար գետում,
Մի ափ կանաչ էր ու մէն մի ուռի,
Ջրի զով շնչից սեզը վէտվէտում
Ու նմանւում էր կանաչ սարսուռի։
Ես պառկում էի սեզերին այդ թաց,
Ես իմն էր ամբողջ կապոյտը վերին,
Ու այդ կապոյտով աչքերս փակած,
Հաւատում էի ես հրաշքներին։
Ջնգում էր գետի արծաթը վարար,
Ու թէեւ սիրտս թախիծով էր լի,
Բայց թւում էր, թէ աշխարհը արար
Կղզի է չքնաղ ու երանելի։
…Անցան օրերն այդ կապոյտ երամով,
Բախուեցան ահեղ հողմերին, դարին…
…Ոչինչ, չեմ ուզում՝ մի քանի ժամով
Անմարդաբնակ այդ կղզին տային…
Վահագն Դաւթեան, Բանաստեղծութիւններ, 1992
No comments:
Post a Comment