Sunday, January 09, 2011

Սոնա Վան։ Երրորդ ցանկութիւն

Դժուարը… ասեմ
ոսկէ ձկնիկին
մի կերպ գտնելն էր


Ես ցանկացայ նախ
որ նա ինձ դարձնի
ան-տե-սա-նելի


ու դարձրեց


յետոյ ուզեցի
գտնուել անեզր
բաց տիեզերգում


ու յայտնուեցի՝ այստեղ եմ վաղուց


կ՛ուզէի՛ դուրս գալ
ու վերադառնալ
սակայն ինձ այստեղ
չի տեսնում ոչ ոք
հետեւաբար եւ
խիստ անհեթեթ է
թւում
«դուրս գալը»


ինչ արած՝ յաւերժ կը լինեմ այստեղ
թէպէտ արդարեւ
այդ չէր լինելու
երրորդ 
խդրանքս

No comments: