Tuesday, January 25, 2011

Պետրոս Դուրեան։ Ինծի կ՛ըսեն

Ինծի կ՛ըսեն.-«Ինչո՞ւ լուռ ես»- 
- Ո՜հ, միթէ բառ կամ խօսք ունի՞ 
Արշալոյսը, որ կը բռնկի, 
Զի անհուն է այն ալ ինձ պէս:


Ինծի կ՛ըսեն.- «Միշտ տխուր ես»։
- Ի՞նչպէս չըլլամ. մէկիկ-մէկիկ 
Թօթափեցան գլխուս աստղիկք... 
Արշալոյս մը չանցաւ սրտէս:


Ինծի կ՛ըսեն.- «Կրակոտ չես, 
Լըճակի մը պէս ես մեռած, 
Դալկահար՝ դէմքդ ու հայեցուած»։ 
- Ո՜հ, յատակն են իմ փըրփուրներս:


Ես ինձ կ՛ըսեմ.-«Ժամդ է հասեր.
Քու երկրորդ սև մօրդ գընա՛ գոգ, 
Գերեզմա՛ն, հոն գտնես դու գոգ, 
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր...»:

No comments: