Monday, February 08, 2021

Փանոս Ճերանեան։ Քեզ յիշելով…


Երբ փոքր էի,
տեսայ յանկարծ թէ ինչպէս
խոյս տուիր դուն ափերէս
ձորե՜րն ի վար
ու ես օրեր՝ արտասուեցի յուզումէս.
քեզ փնտռեցի ծառ առ ծառ…

Օ՜, իմ թեւաւոր,
ամէն անգամ որ քեզ յիշեմ,
կարծես ճամբուս ծառ մը կ՛աճի մեծաշուք,
ու կը կանչէ զիս անտառը օրն ի բուն։

Քեզ փաղաքշող զեփիւռին բառերս ես
փոխ կու տամ,
կը բաշխուիմ երգ առ երգ
աղբիւրներու կարկաչին,
ափերս յանկարծ կը փոքրանան
քեզ պահելու աստիճան
ու սրտիս մէջ կը յայտնուի
երբեմնի այն փոքր տղան…



Փանոս Ճերանեան

2 comments:

Unknown said...

t is wonderful poetry. I will hear the eternal babbling of love under every word. Love will fly like a bird և–
"Every time I remember you,
It looks like a sack that encloses with a drawstring.
and the forest shall call me by day.
Love is gone ․․․ And your words, dear poet, will be mixed with the sweet breeze and the gurgling springs, your soul will grieve from the pain of loss և
"My shores are suddenly shrinking
degree of retention
and it appears in my heart
the former little boy… »

Unknown said...

Յուրաքանչյուր բանաստեղծություն արևմտահայերենի ոսկեհատ բառերի համաստեղություն է՝ իր հզոր ձգողականությամբ։Դրոնք մարդուն տանում են խորիմաստ անսահմանություն, որտեղ սերն է, հայրենիքը, գեղեցիկն ու մարդու հոգևոր աշխարհը։ Շնորհակալություն Ձեր գրչի արարչության ու մեզ՝ անգնահատելի ժառանգություն փոխանցելու համար։