Monday, October 21, 2024

Կարօ Կարապետեան։ Քեզի

Կողքի մը տակ կը դնեմ ինչ որ հրդեհն էր իմ մէջ,
Մութ մնացորդը  ցաւին — ըսպիներուն Հիմա մեծ — ,
Զոր ես կնքել կը խորհիմ, գիշերին մէջ զերթ մատուռ,
Եւ ուզելով ոչ ոքի բանալ դռները անոր։

Կը թղթատեմ երբ մինակ , մէկ – մէկ էջերը Հիմա ,
Երեսներու վրայ  մեռած, ես կը զգամ ցաւը նորէն։
Ցաւը կըրակ  մ՚էր երէկ, այսօր արցունք է միայն ,
Կամ դառնութիւն մ'ահաւոր ուր կը խռիս լռելեայն։

Տողեր կիսատ  կը ծածկեն մերթ մերկութիւնը  սրտին .
Տեղ – տեղ կէտեր միմիայն ՝ երկար ու լուռ , կը խօսին .
Քեզմէ նեղուած , քեզ խաբել կտորներով  ես կ'ուզեմ ։

Խաբելն հրճուանք մ'է կոտրած հոգիին մէջ զօրաւոր.
Ու դուն գիտեմ թէ կիրքով զիս վերլուծես պիտի խոր,
–Դուն առնելու , ես ՝ տալու – ագահներու  մրցումին ։

Անել

No comments: