Thursday, November 19, 2009

Վազգէն Եսայեան։ Իմ երգերս

Իմ երգերս, պա՛րզ, դաշտային,
Ծաղիկներ են, հեզ ու խոնարհ.
Չունի՜ն թովիչ բոյրեր, չունի՜ն
Ակնախըտիղ երանգներ վառ։

Բայց, անոնց վրա՛յ տարիներո՜վ
Դողացեր է սի՛րտըս պարման
Եւ սընուցեր զանոնք սիրո՜վ՝
Կաթիլներովն ի՛ր իսկ արեան։

ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (Ժողովածու), Բ. Հատոր, Արտասահմանի Գրողներ, ՀԱՅ ԳՐԱԳԷՏՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ Մատենաշար 12, Փարիզ 1941

No comments: