Էդուարդ Հարենց։ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ
Մահվան
հեռավոր
արվարձաններում
ետընտրական
անդորրի
բարձերը
միշտ
կարմիր
են,
ինչից
հրեշտակների
քունը
տանում
է:
Իսկ
նրանց
նորածին
երազների
աղմուկից
գրգռվում
են
օզոնի
վերին
ենթամաշկերը:
Փրփրադեզ
ճերմակը
լցվում
է
տիեզերքի
շնչափողը,
և
Աստված
մոռանում
է
հանկարծ
իր
աղոթքի
27-րդ
հիերոգլիֆը,
որն
ընկնում
ու
գալարվում
է
Հավերժության
պորտին`
իբրև
ականջօղ…
No comments:
Post a Comment