Tuesday, May 29, 2012

Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան

ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան (ԿՀԳՄ) առաջիկայ գրական հանդիպումը տեղի կունենայ հինգշաբթի, յունիսի 7ին, երեկոյեան ժամի 5ից 6ը հիւրասիրութիւն, ընկերային ժամ: Ապա ժամի 6ից 8ը գրական նիստ: Հրանտ և Մանուշ Սիմոնեանների Գրական Մրցոյթը շահող հեղինակները ելոյթ կունենան իրենց ստեղծագործութիւնների ընթերցումով: Մրցոյթին մասնակցած բանաստեղծներից առաջնութիւն է շահել բանաստեղծուհի Ագնեսը. իսկ արձակագիրներից՝ առաջնութիւն է շահել Ռուբէն Կորիւնը: Մրցոյթի հիմնադիր և պարգևը հայթայթող հրապարակագիր Հրանտ Սիմոնեանը շահող հեղինակներին կյանձնի պարգևը: Մուտքը ազատ է, հրաւիրւում է գրասէր հասարակութիւնը:

ԿՀԳՄ

No comments: