Thursday, May 23, 2013

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ: ՍԻՐՈՅ ԵՐԳ


Թէ ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:
Ինչո՞ւ է ձմեռն այսքան գարուն,
Ձմրան արեւը այսքան անհուն,
Եթէ ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Եթէ դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչո՞ւ են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամբայ բացում
Անցորդներ, տներ, մայթեր ու ձիւն,
Եթէ դուն չես սիրում, չես սիրում ինձ:

Ու եթէ չենք սիրում մենք իրարու,
Ինչո՞ւ են աստղերն այսքան անթիւ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիւ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիւ,
Եթէ չենք սիրում մենք իրարու:`

No comments: