Saturday, June 24, 2006

Introducing Inga Brutyan - Ինգա Բրուտյանին ծանօթանանք




Inga Brutyan was born in Armenia in 1989 and has been writing poems since the age of six. She has published since the age of 7.

Inga is also a very serious reader who has tackled all major Armenian poets. Amongst her favourites are SIAMANTO and Vahan Teryan. She is especially fond of St. Gregory of Narek's "Lamentations" which she is reading in Classical Armenian.

Here is Inga in her own words:

Ես` Ինգա Գագիկի Բրուտյանս, սկսել եմ ստեղծագործել վեց տարեկան հասակից (1995 թ.): Իմ առաջին բանաստեղծությունը եղել է, “Ուր են անցնում այս օրերը”:Ես այդպես էլ չկարողացա պարզաբանել, թե իսկապես ուր են անցնում այս օրերը:
Այնուհետև ես իմ բանաստեղծությունը ներկայացրեցի,”Եթեր” ամսագրին:Արդեն յոթ տարեկան հասակում սկսեցի մտածել հայրենիքի մասին: Թե ինչ տանջանք է կրել, ինչքան անգամ ոտնակոխ է եղել թշնամու կողմից և գրեցի, “Հայրենիք”, “Զինվոր”, “Մասիս” բանաստեղծությունները:Այս ամենը ես տպագրեցի ամսագրում:
Որոշ ժամանակ անց, արդեն սկսեցի գրել սիրո և մահվան մասին: Իմ բոլոր բանաստեղծություններում ես կարծես թե նոր մարդ էի դառնում և ամեն մահվան հետ կարծես մահանում էի:

Ես սկսեցի կարդալ Գրիգոր Նարեկացու “Մատյան Ողբերգություն”-ը:Սկսեցի մասնակցել ասմունքի փառատոններում: Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված և Սիամանթոյին նվիրված ասմունքի փառատոնում գրավել եմ երորրդ տեղը:Բոլոր բանաստեղծություններում կարծես թե հոգեբանական կապվախություն եմ զգում:Բազմիցս անգամ փորձել եմ փոխել իմ ստեղծագործությունների ոճը, բայց դա ինձ չհաջողվեց:Ես ցանկանում էի ավելի մանկական բանաստեղծություններ գրել, բայս դրանք մնացին սիրո և մահվան մասին:
Այսպիսով ինձ մեծ հոգեբանական ուժ տվեց Գրիգոր Նարեկացին:Եվ ես սկսեցի գրել բանաստեղծություններ մեծ սիրով և հոգու թեթևությամբ:Բայց մեծ բարձունքի եմ հասել 2004թ Պետրոս Դուրյանին և Գրիգոր Նարեկացուն նվիրված ասմունքի փառատոնում : Այնուհետև շատ առաջարկներ եմ ստացել իմ բանաստեղծությունները տպագրելու մասին, բայց ցավոք սրտի չհասցրեցի այդ ամենը ի կատար ածել, որովհետև 2005 թ. հոկտեմբերին մեկնեցի ԱՄՆ, ուսում ստանալու:Եվ այդպես իմ բոլոր նպատակները հօդս ցնդեցին:Բայց հայտնվելով ԱՄՆ-ում մեծ ցանկություն առաջացավ սկսել այդ ամենը նորից և փորձել գրավել այդ նույն բարձունքները, որ ունեի Հայաստանում: Այսպիսով ես հույս ունեմ և շատ եմ ցանկանում, որ Ձեր դուրը գան իմ որոշ բանստեղծությունները, որոնք դուք ունեք այժմ:
Անչափ շնորհակալություն ձեր աջակցության և օգնության համար:


Ինգա Բրուտյան

No comments: