Յովհաննէս Շիրազ: ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մէջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբիւրները լեզուիս՝ սարից իջայ ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձիւնաթոյր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց յոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբոյր,
- Ի՜նչ թարմութիւն,- ասացին,- ի՜նչ թարմութիւն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու յասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնութիւն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով…
Երկրէ-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռների,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
Hovhannes Shiraz (1915-1984)
1 comment:
Իմ միշտ սիրված բանաստեղծություններից - շնորհակալությու~ն, Լոլա:
Post a Comment