Անահիտ Հայրապետյան: [Ես սովորեցի ծաղիկների ներկայացումը]
Ես սովորեցի ծաղիկների ներկայացումը,
Մշտարթուն կամակորությունը
ծիածանագույն մազերը թափում է աչքերիս,
Շարում տեսադաշտիս պատնեշը…
Բողոքի ելեւէջները քնքուշ են ու առկայծուն,
Մաքուր է ծաղիկը,
Ես սովորեցի պաշտել, ինչպես ծաղիկը,
Տենչում եմ բացակայությունը,
Գլուխս լիքն է գաղափարներով,
Համրում եմ…
No comments:
Post a Comment