Sunday, October 18, 2009

Կարիկ Պասմաճեան։ Աշուն

Click here for the audio segment of Garig Basmadjian's Fall read by Lola Koundakjian.

Ջրերը ներկուել են
անվնաս կարմիրով։

Փակուած սենեակում անգամ
ամէն բան շարունակում է
ծերանալ։

Բոպիկ ոտքերով հրեշտակներ
քայլում են, պարում
տանիքների վրայ։

Թռչունների թեւերը
կարկատանուած են։

Անձրեւը շիրմաքարեր է լուանում
եւ այլանդակում դէմքերը
շպարուած կանանց։

Թողութի՞ւնդ.
այն գնացքի մէջ չէ,
ուր գտնւում ես,
այլ այն մէկի, որ հենց հիմա
կողքիցդ է անցնում, հեռանում։


Կարիկ Պասմաճեան, Բեղմնափոշի, 1976 Փարիզ

No comments: