Լիլիա։ [Լցրո՛ւ, Գայանե, մի բաժակ գինի]
Լցրո՛ւ, Գայանե, մի բաժակ գինի,
Այն օրերից է, որ խմել է պետք,
Հոգնած ես դու էլ ու ես էլ հիմի,
Մեկն էլ է եկել՝ դատարկ փողատեր։
Ասում ես մարդը լրիվ ճաղա՞տ է,
Ճածատը ոչինչ, ներսից չլիներ,
Ու՞ր է, Գայանե, լցրու գավաթը…
Ա՜խ, եթե, իրոք, ներսը չլինե՜ր…
Սկուտեղդ առ ու դեմքիդ վրա
Մի ժպիտ սարքիր տանջանքիդ վայել,
Վազիր, մատուցիր, նետվիր աջ ու ձախ,
Որ թաքուն փղձկաս նորից այս գիշեր։
Աչքերիդ փոսում հոգսդ ծրարիր,
Երազդ պահ տուր պահված քո ժամին…
Երեւի մեկ-մեկ մեզ գինի է պետք,
Որ մեզ մեր ներսից երբեմն հանի։
Լիլիա, Անունս սեր է, Երեվան, 2003
No comments:
Post a Comment