Անահիտ Հայրապետյան: [Բարեբախտաբար դու ունես]
Բարեբախտաբար դու ունես
Բոլոր հարցերի պատասխանները,
Եվ ես ստիպված չեմ փորփրել հանրագիտարանները,
Ուղղի՛ր իմ խոսքը,
Չգիտեմ, թե որքան կմնամ այստեղ,
Գուցե մեկ,
Երկու կամ երեք տարի,
Ճոճանակը դատարկ է,
Այն երբեք դատարկ չէր լինում,
Անգամ գիշերը,
Չգիտեմ որքան կմնամ այստեղ,
Գուցե մեկ, երկու կամ երեք
տարի...
No comments:
Post a Comment