Wednesday, August 11, 2010

Նուարդ Մանուէլեան։ Վախից այն կողմ

ես իմ երկինքն եմ փնտրում
ճամբարենով յայտնի ու անյայտ
տեսանելի ու գաղտնի
իմաց ու անիմաց։

եւ ես իմ քարտէզն եմ գծում
թանաքով ու մատիտով
իւղով ու իւղաներկով
մրոտած մատներով։

ես լքում եմ հողը,
կրակը,
ջուրը
օդը։

եւ ես անցնում եմ վախից այն կողմ։

2008

No comments: