Monday, May 13, 2024

Մատթէոս Զարիֆեան։ ԴԵՌ ՉՀԱՍԱԾ...



Դեռ չըհասած այն մութ հեռուն,

Արցունք տեսայ իր աչքերուն...

        Մըտերմօրէն

        Ըսի իրեն՝

        Թէ պէտք չէ՛ լայ -

        Սիրե՜լ կ՚երթայ...

Եւ ուզեցի ժպտի՜լ, խնդա՜լ՝

Բայց իրե՛ն պես լացի ե՛ս ալ... ։

No comments: