Tuesday, December 03, 2024

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ: ՄԱՇՏՈՑ

Արթնացի՛ր երազ
ոտքի՛ ել
        լուռ թանգարանից
եւ շնչի՜ ր
        պատգամը տառերիդ :

Արարողութիւնը յստակ է ։
Նա հրամանն է
չպեղուած երկինքների
ուր Մաշտոցը
ձեռքը երկարած
        մեզ է յանձնում մի նոր լեզու։


Գրերը նոյնն են.
նրանց կեանքն է տարբեր :
Մագաղաթը նոյնն է.
կշիռն է փոխուել :


Ու մենք
– սերունդն ապագայի -
մարդկութեան մի տրոփ հազիւ
ծնունդ ենք առնում
մի ամպից աստուածային
ողջունելու համար
        մարգարէն
եւ դիպչելու համար
        ձեռքն այն
որ մեզ երկարելով գրեց
հնամեայ
բայց նորածին երազներով
                              կնքուած
պատգամը տառերի ։

No comments: