Sunday, June 04, 2006

Narine Karamyan: I am speaking/Խոսում Եմ (2005)

Click to hear Խոսում Եմ read by the author, Narine Karamyan.

Այսօր ես ուղակի վատ եմ:
Եվ վատ եմ ոչ այն պատճառով,
Որ ամեն ինչ վատ է, անուղղելի…
Այլ պարզապես վատ եմ, ուղակի…

Այսօր ես ուղակի տխուր եմ:
ՈՒ տխրությունն այնքան մեծ է,
Որ կարելի է մի տուն դնել,
Շարել պատեր ու պարփակվել,

Դուռը փակել ու ներս մտնել –
Այդ տխրության մարախուղով,
Ինչպես կաթի սպիտակ ամպով,
Ներս թաթախվել, քայլել-անցնել:

Բայց վերջը ու՞ր է, չեմ տեսնում:
Մտքով-մարմնով եմ ես սուզվում,
Աչքերս բաց, ճամփան կորցնում,
ՈՒ ամպի մեջ չեմ երևում:

Այսօր ես մի մեծ ցավ եմ ապրում:
Ցավը ուտում, ծամում է ներսից,
Ինձ դեմ է տվել մի սառը պատի,
Ծեփել ու դանդաղ կոկորդս սեղմում:

Այդ ցավը ծանոթ է ու հարազատ:
Իր վաղուց գցած գծերը ունի:
Անդորրի պահին թողնում է ազատ,
Հետո մոտենում ձայներով վայրի:

Իմ տունը դարձնում լուռ ու դատարկ:
Ես ու՞մ դիմեմ օգնության համար:
Շատ լավ էլ գիտեք, որ ձեզ չեմ կանչի,
Հեռախոսին – չեմ պատասխանի:
Որ ի՞նչ ասեք դուք` ինչպե՞ս եմ հիմա:
Որ ի՞նչ ասեմ ես` որ լա՞վ եմ, նորմա՞լ:

Ես հույսս երբեք ձեր հետ չեմ կապել –
Հայացքս փակել, նստել, աղոթել`
Տեր, մի լու~յս բացիր ամպերի վերջում,
Հուսահատության պահերի մթում,
Տեր Հիսուս, անունդ եմ կամաց շշնջում:
Դու ես, որ ամեն ամենը կասեմ:
Ի՞նչը քեզանից ու ո՞նց թաքցնեմ:
ՈՒժեր երկնային, իմ պահապաններ –
Ձեզ հարկավոր չեն ավելորդ խոսքեր:

Հոգնել եմ այսօր, ես շատ եմ հոգնել
Այս թեժ պայքարից – սեղմված ատամներ –
Հոգնել եմ անծայր, մահու չափ հոգնել`
Հոգնել եմ անվերջ պնդել, պայքարել`

Ամենի համար, սիրո, հարգանքի,
Երջանկության, ընկերոջ, պատվի –
Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ սիրել:
Սերը ի՞նչ է որ - փխրուն ապակի:

Ի՞նչքան կարող ես ձեռքերով պահել
ՈՒ քո ջերմությամբ լցնել ու սնել:
Դու հո լա~վ գիտես, ինչքա~ն եմ հոգնել:

Հոգնածությունն աչքերիս միջից
Կաթիլ առ կաթիլ աշխարհ է ծորում:
Տեր, մի լու`յս ցույց տուր տանջանքի վերջում:

Այսօր ուղակի ես վատ եմ` շատ:
Այսօր ուղակի տխուր եմ` տրտում:
Այսօր ուղակի ես ցավ եմ ապրում:

Լքված եմ այսօր, հոգնած եմ, հոգնած:

10/05/2005

Copyright Narine Karamyan

1 comment:

Armenian Poetry Project said...

A personal favourite. I listen to this again and again.. and again