Thursday, November 30, 2006

ՎԱՐԱՆԴ: Ի՞ՆՉ ԱՆՈՒՆ ԴՆԵՄ...

Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ հիմա,
Լուսա՞ստղ ու ծաղի՞կ, որ բացւեց կողքիս,
Թէ՞ տարիներիս անկումի վկայ,
Որ ինձ յետ տւեց՝ առնական ոգիս:

Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ հիմա,
Սէ՞ր, անրջա՞նք, լո՞յս, կարօ՞տ ու ցնո՞րք,
Թէ՞ ատրուշանից առանձնացած ջահ,
Որ սառն տրոփը դարձնում է բորբոք:

Ի՜նչ անուն դնեմ քեզ վրայ, լաւս,
Որ ինձ յետ տւիր այն ամէնը, որ
Մի օր կորցրեցի ու դարձան ցաւս,
Իսկ արդ փայլում են հեւքով մեղմօրօր:

Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ, սէ՛րս,
Կախարդա՞նք, հրա՞շք, հայելի՞, ակնաղբի՞ւր.
Սրբազան չարի՞ք թէ՞ մեղսոտ տէրս-
Բարիք բովանդակ, բալասան ու բոյր:

Ի՜նչ անուն դնեմ քեզ վրայ հիմա,
Արե՞ւ անսքող, որ բացւեց կրկին.
Լոկ գիտեմ, որ քեզ կը սիրեմ մինչ մահ,
Դու կեա՜նք, դու ծնո՜ւնդ, դու ցնո՜րք, դու կի՜ն:

Copyright Varand S. Koorkchian

1 comment:

Bryce Wesley Merkl said...

This one is definitely my favorite. Good job!

When I ran across your wonderful blog, I thought you might enjoy this great site I know of that is all in the Armenian language:

Հայերեն wiki browser